Մեկնարկում է 2018թ.-ի ճամբարային ծրագիրը

2018թ.-ի ապրիլի 10-ից սկսւում են ճամբարային ծրագրի նախապատրաստական աշխատանքները:
Ճամբարին կարող են մասնակցել 8-ը լրացած մինչեւ 14 տարեկան որբ եւ կարիքաւոր, ինչպէս նաեւ բազմանդամ ընտանիքների երեխաները: Ընտրութիւնը կը կատարուի տնայցերի միջոցով եւ տեղում կտրուի ուղեգիր:
Ճամբարն իրականացուելու է 5 խմբով՝ յունիսի 14-ից մինչեւ օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում:

2018թ.-ի ճամբարի օրերն են.
I Խումբ – Յունիսի 14 – 30
II Խումբ – Յուլիսի 2 – 17
III Խումբ – Յուլիսի 19 – օգոստոսի 4
IV Խումբ – Օգոստոսի 6 – 21
V Խումբ – Օգոստոսի 22 – 27