Դարձի՛ր կամաւոր

Եղի՛ր Տիրամայր Հայաստանի կախարդական ճամբարի մի մասը:

Կամաւորութիւնը Տիրամայր Հայաստանի Ճամաբարում, իսկապէս, մի անմոռանալի եւ կեանքում չը կրկնւող փորձառութիւն է: Ամեն տարի աւելի քան 60 նուիրեալ կամաւորներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են մասնակցելու մեր ճամբարային ծրագրին: Ճամբարի ստեղծումից ի վեր՝ կամավորները նուիրաբերել են իրենց թանկագին ժամանակը: Այն ոգին, էներգիան եւ կարեկցանքը, որ բերում են իրենց հետ՝ անգնահատելի է:  

Ովքե՞ր են Ճամբարի կամաւորները:

Տիրամայր Հայաստանի Ճամբարի կամաւորները գալիս են աշխարհի տարբեր մասերից: Ճամբարի ծրագրին մասնակցում են 18-ից 70 տարեկան տարբեր մասնագիտութիւնների տէր անձինք են՝ հոգեւորականներ, բուժքոյրեր, բժիշկներ, ատամնաբոյժներ, սոցիալական աշխատակիցներ, ուսուցիչներ, գործարարներ, թոշակառուներ, բարերարներ եւ աւագ դպրոցների, քոլեճների ու համալսարանների ուսանողներ: Նրանք գալիս են մենակ կամ ընտանիքի անդամների ու ընկերների հետ, խմբերով՝ կազմակերպութիւնների եւ դպրոցների միջոցով:

Դուք կարող եք օգնել՝ փոփոխութիւններ կատարելու:

Բոլոր նոր եւ նախկին դիմորդները ՊԱՐՏԱԴԻՐ ՊԷՏՔ Է լրացնեն նոր դիմումափաթեթ:

Սեղմէք ԱՅՍՏԵՂ` ձեռք բերելու դիմումափաթեթը, կամ գրէք մեզ

ola.diramayr@gmail.com

Հասցէին: