
Այս Կեդրոնը ծառայում է՝ Գիւմրու Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրի սաներին, ովքեր սովորում են մայրաքաղաքի տարբեր համալսարաններում, ինչպէս նաեւ՝ կարիքաւոր ընտանիքների աղջիկներին, ովքեր ընդունուել են տարբեր համալսարաններ, եւ որոնց ծնողները ի վիճակի չեն հոգալու նրանց կեցութեան ծախսերը: Կեդրոնը կարող է միաժամանակ ընդունել մօտ 20 ուսանողուհու:
Ներկայումս, Կեդրոնում ապրում է 13 սանուհի:
Ամառային արձակուրդներին սաներից ոմանք իրենց օգնութիւնն են ցուցաբերում Ծաղկաձորի “Տիրամայր Հայաստանի Ճամբար”-ին:
Կեդրոնը ապահովում է 17 եւ ավելի բարձր տարիքի որբ եւ անապահով աղջիկներին կեցութեան բոլոր պայմաններով: Ընդունման պահանջներն են.
- – Քոլեճ կամ համալսարան ընդունման փաստացի ապացոյց:
- – Ուսանողի պարտաւորութիւնների մասին ստորագրուած փաստաթուղթը՝ ըստ Կեդրոնի կանոնակարգի:
- – Երաշխաւորագիր նախկին ուսուցիչների, համայնքի անդամների եւ/կամ մանկատան տնօրէնի կողմից:
Ընդունելութեան մասին հաւելեալ տեղեկութիւններ իմանալու համար՝ զանգահարէք +374 11 202-292 կամ գրէք diramer@web.am կամ diramer@armeniansisters.org էլեկտրոնային հասցէներին: