ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՕՂՈՍԵԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը ընկերային, մշակութային, կրթական հաստատութիւն է, որը հիմնուել է ծնողազուրկ, լքուած եւ կարիքաւոր երեխաների զարգացման ընթացքը ապահովելու նպատակով:

Կեդրոնը կառավարւում է Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան կողմից, որը հիմնուել է 1847թ. Կոստանդնուպոլսում՝ հայ մանուկի կրօնա- բարոյական կրթութիւնն ապահովելու համար: Խորհրդատուական Մարմինը օգնում է Քոյրերին՝ Կեդրոնի յաջող ընթացքն իրականացնելու համար:

Ներակայումս, Կեդրոնում ապրում եւ դաստիարակւում են 5-25 տարեկան 29 սան:

Երեխաները յաճախում են պետական դպրոցներ, բայց հայերէնի, ռուսերէնի, անգլերէնի, մաթեմատիկայի, համակարգչի եւ այլ առարկաների մասնագէտ ուսուցիչները դասերից յետոյ նրանց հետ աշխատում են Կեդրոնում: Այստեղ նաեւ անցկացւում են կրօնի, ձայնամարզութեան, երգի, համակարգչի, ձեռագործութեան, պարի եւ բասկետբոլի դասընթացներ: Յաճախակի կազմակերպուած շրջապտոյտները, նաեւ մշակութային ծրագրերը օգնում են ընդլայնելու երեխաների մտահորիզոնը եւ ձեռք բերելու նորանոր փորձառութիւններ:

Մարդասիրական կազմակերպութիւններն ու անհատ բարերարները հոգում են Կեդրոնի երեաաների (զգեստներ, գրենական պիտոյքներ, հիգիենայի պարագաներ):

Կեդրոնի նպատակն է ընդունել թափառող, ծնողազուրկ, ինչպէս նաեւ սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաներին եւ նրանց տալ սէր եւ ծնողական գորով:

Կեդրոնում մեծ ուշադրութիւն է դարձւում ազգային աւանդոյթների պահպանմանը: Առանձնայատուկ սիրով են նշւում ազգային եւ եկեղեցական տօները: Հաճելի է տեսնել, թէ ինչպիսի խանդավառութեամբ են երեխաները պատրաստւում Վարդանանց, Սուրբ Զատիկի, Համբարձման, Սուրբ Ծննդեան եւ այլ միջոցառումներին:

2016թ.-ին Տիրամայր Հայաստանի Կրթահամալիրը պատիւ ունեցաւ իր յարկի տակ հիւրընկալելու ողջ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին, ով իր լուսաւոր ժպիտով օրհնեց բոլոր ներկաներին՝ Տիրամայր Հայաստանի ողջ ընտանիքին:

Կրթահամալիր այցելում են ամերիկացի, գերմանացի, իտալացի եւ ֆրանսիացի զբօսաշրջիկներ եւ ուխտաւորների խմբեր, ովքեր հիանում են մեր շնորհալի երեխաների տաղանդով: