
Սուրբ Սարգսի տոնի առիթով՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկե համայնքներից եկած երիտասարդների համար Տիրամայր Հայաստանի Կուսաստանի մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Հանդիպումը շարունակվեց ճաշի սեղանի շուրջ՝ “Տիրամայր արհեստի դպրոցի” դահլիճում։ Որից հետո Տեր Հովսեփ Գալստյանի գլխավորությամբ անցկացվեց սեմինար-քննարկում։
Հանդիպումը եզրափակվեց ուրախ ու հետաքրքիր ժամանցային խաղերով։