Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգսի տոնի առիթով՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկե համայնքներից եկած երիտասարդների համար Տիրամայր Հայաստանի Կուսաստանի մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հանդիպումը շարունակվեց ճաշի սեղանի շուրջ՝ “Տիրամայր արհեստի դպրոցի” դահլիճում։ Որից հետո Տեր Հովսեփ Գալստյանի գլխավորությամբ անցկացվեց սեմինար-քննարկում։ Հանդիպումը եզրափակվեց ուրախ ու հետաքրքիր ժամանցային խաղերով։

Մեկնարկում է 2021թ.-ի ճամբարային ծրագիրը

2021թ.-ի ապրիլի 10-ից սկսւում են ճամբարային ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ճամբարային ծրագրում կարող են ընդգրկվել 8-ը լրացած մինչեւ 14 տարեկան որբ, կարիքաւոր, բազմանդամ ընտանիքների, ինչպէս նաեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծուած պատերազմում զոհուած, անհետ կորած, վիրաւորում ստացած մասնակիցների, սահմանամերձ գիւղերի երեխաները: Ընտրութիւնը կը կատարուի տնայցերի միջոցով եւ տեղում կտրուի ուղեգիր: Ճամբարն իրականացուելու է 6 խմբով՝ յունիսի 21-ից մինչեւ օգոստոսի 28-ը ընկած ժամանակահատվածում: 2021թ.-ի ճամբարի օրերն են. I Խումբ – Յունիսի 21 – 30 II Խումբ – Յուլիսի 2 – 12 III Խումբ – Յուլիսի 14 – 24 IV Խումբ – Յուլիսի 26 – Օգոստոսի 4 V Խումբ […]

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Եւս մէկ արհաւիրք․․․ Կրկին մեր հայրենիքը կանգնեց պատերազմական ծանր իրականութեան առջև։ Արցախը կրկին հայաթափուեց թուրք-ատրպէյճանական պատերազմի պատճառով։ Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում ապաստան գտան Արցախից տարհանուած մեր հայրենակիցները։ Շուեյցարահայ մեծ բարերարներ Ալեքքո և Անի Պէզիկեանների, «Մենք ընդդէմ թմրանիւթերի» կազմակերպութեան պատասխանատու՝ Յակոբ Լատոյեանի օգնութեամբ, Տիրամայր Հայաստանի ճամբարն իր հիւրընկալ դռները բացեց Արցախից տեղահանուած 30 ընտանիքների (թուով 120 անձ) համար, տարեցներ, մայրեր, տարբեր տարիքի երեխաներ։ Աջակցման ծրագրին միացան Ավրորա մարդասիրական կազմակերպութիւնը և անհատ բարերարներ, ովքեր իրենց նիւթական օգնութեամբ օժանդակեցին Արցախի մեր հայրենակիցներին։ Այս օրերին ճամբարը կազմակերպեց նաեւ չմկրտուած 36 անձի Սուրբ Մկրտութեան արարողութիւն` Ծաղկաձորի Կեչառիս առաքելական եկեղեցում։ Կնքահօր և կնքամօր սրբազան պարտականութիւնը […]