ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Նոյեմբեր17-ին տեղի ունեցաւ Արցախից տեղափոխուած մեր հայրենակիցների Սուրբ մկրտութեան արարողութիւնը` Կիւմրու Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում։ Կնքահայրերի սուրբ պարտականութիւնները ստանձնեցին Կիւմրու Ռոտարի ակումբի անդամները։ Նրանք իւրաքանչիւր մկրտուողին տրամադրեցին դրամական օգնութիւն։

«ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 15 –ից մինչև սեպտեմբեր 13-ը Անարատ Յղութեան Հայ Քոյրէրը «ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ծրագրի շրջանակներում կազմակերպուեց հաճելի եւ յագեցած հանգստեան օրեր` Շիրակի մարզի Սիզավետի, Ղազանչիի , Սեպասարի և Տաշիրի երեխաների համար: Հանդիպումները կազմակերպուեցին «Տիրամօր Վերափոխման, Ծննդեան», եւ «Խաչվերաց» տօների առիթով, որոնց երեխաները պատրաստուեցին Վարդարանի աղօթքով և Սուրբ Պատարագով: Ծրագրի նպատակն էր համայնքների երեխաներին կտրել իրենց առօրեայ յոգսերից, քանի որ համավարակի պատճառով չեղարկուեց «Տիրամայր Հաեաստանի» ճամբարային ծրագիրը: Երեխաները հիւրընկալուեցին «Տիրամայր Հաեաստանի» Կենտրոնում, որտեղ առիթ ունեցան մօտիկից ծանօթանալու Քոյրերի առօրեային և առաքելութեանը: Հոգևոր զրոյց ունեցան Տեր Յովսէփի և Քոյրերի հետ, խաղացին բազմաբնոյթ հետաքրքիր խաղեր, մասնակցեցին երգի դասերի, ծանօթացան Արհեստի դպրոցի մասնագիտական բաժիններին, […]

«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿ

«Covid-19» համավարակի դժուար օրերին «Տիրամայր Հաjաստանի» Կեդրոնը «Ծնողազուրկ հայ երեխաների օգնութեան միութիւն (SOAR)» բարեգործական հիմնադրամի, Հայկական Կարիտասի Գիւմրու մասնաճիւղի, «Fondation Alliance Arménienne» բարեգործական կազմակերպութեան, «ֆրանսահայ բժիշկների միութեան» (UMAF)-ի, Գիւմրու «Ռոտարի» ակումբի, անհատ բարերար Աննա Կազանչեանի, «Famiglia Insieme»-ի հովանավորութեամբ, իր սաների ընտանիքներին, «Նադին Բասմաճեան» ծերերի ցերեկային կենտրոնի շահառուներին և Գիւմրու խիստ անապահով (թվով շուրջ 210) ընտանիքներին տրամադրեց սննդօգնութեան փաթեթներ, դեղօրայք, տնտեսական և հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկ և այլ անհրաժեշտ պարագաներ: Մեր անկեղծ ու խորին շնորհակալութիւն ենք հայտնում բոլոր հովանավորներին` աստուածահաճոյ և մարդասիրական ձեռնարկի համար։

Մարտի 8

Մարտի 8-ին Կեդրոնի սաները և «Տիրամայր Արհեստի Դպրոցի» ուսանողները գարնանային անակնկալ մատուցեցին «Նատին Պասմաճեան» ցերեկային խնամքի կեդրոնի տարեցներին։ Երգ ու պարով, Կիւմրուայ ծիծաղով, բարեմաղթանքներ`վիճակներով, իսկ ամէնավերջում` ուսանողների պատրաստած գեղեցիկ կարկանդակների հիւրասիրութեամբ աւարտուեց գողտրիկ միջոցառումը:

Սբ․ Վարդանանց տօն

Փետրուարի 21-ին նշուեց Սբ․ Վարդանանց տօնը՝ նվիրուած 451 թ.-ի մայիսի 26-ին Աւարայրի ճակատամարտում զոհուած Վարդան զօրավարի եւ 1036 վկաների յիշատակին։ Յավերժ փառք… Միջոցառումը սկսուեց Վարդան զօրավարի խօսքերով, որին յաջորդեց կեդրոնի սաների կողմից պատրաստած գրական երաժշտական միջոցառումը։

Մեկնարկում է 2019թ.-ի ճամբարային ծրագիրը

2019թ.-ի ապրիլի 10-ից սկսւում են ճամբարային ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ճամբարին կարող են մասնակցել 8-ը լրացած մինչեւ 14 տարեկան որբ եւ կարիքաւոր, ինչպէս նաեւ բազմանդամ ընտանիքների երեխաները: Ընտրութիւնը կը կատարուի տնայցերի միջոցով եւ տեղում կտրուի ուղեգիր: Ճամբարն իրականացուելու է 5 խմբով՝ յունիսի 13-ից մինչեւ օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում: 2018թ.-ի ճամբարի օրերն են. I Խումբ – Յունիսի 13 – 29 II Խումբ – Յուլիսի 1 – 17 III Խումբ – Յուլիսի 19 – օգոստոսի 3 IV Խումբ – Օգոստոսի 5 – 20 V Խումբ – Օգոստոսի 22 – 27

Վերջին Զանգ

Տիրամայր Հայաստանի Կեդրոնը մեծ խանդաւառութեամբ տոնեց իր 4 շրջանաւարտների Վերջին Զանգը: Քոյրերը ի սրտէ մաղթում են ուժ ու եռանդ՝ հասուն կեանքի դժուարութիւնների, խոչընդոտների հաղթահարման համար, ու թող ամեն սան գտնի իր հաջողութեան տանող ճանապարհը:  

Մեկնարկում է 2018թ.-ի ճամբարային ծրագիրը

2018թ.-ի ապրիլի 10-ից սկսւում են ճամբարային ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ճամբարին կարող են մասնակցել 8-ը լրացած մինչեւ 14 տարեկան որբ եւ կարիքաւոր, ինչպէս նաեւ բազմանդամ ընտանիքների երեխաները: Ընտրութիւնը կը կատարուի տնայցերի միջոցով եւ տեղում կտրուի ուղեգիր: Ճամբարն իրականացուելու է 5 խմբով՝ յունիսի 14-ից մինչեւ օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում: 2018թ.-ի ճամբարի օրերն են. I Խումբ – Յունիսի 14 – 30 II Խումբ – Յուլիսի 2 – 17 III Խումբ – Յուլիսի 19 – օգոստոսի 4 IV Խումբ – Օգոստոսի 6 – 21 V Խումբ – Օգոստոսի 22 – 27