«ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ԾՐԱԳԻՐ


Օգոստոսի 15 –ից մինչև սեպտեմբեր 13-ը Անարատ Յղութեան Հայ Քոյրէրը «ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ծրագրի շրջանակներում կազմակերպուեց հաճելի եւ յագեցած հանգստեան օրեր` Շիրակի մարզի Սիզավետի, Ղազանչիի , Սեպասարի և Տաշիրի երեխաների համար:

Հանդիպումները կազմակերպուեցին «Տիրամօր Վերափոխման, Ծննդեան», եւ «Խաչվերաց» տօների առիթով, որոնց երեխաները պատրաստուեցին Վարդարանի աղօթքով և Սուրբ Պատարագով: Ծրագրի նպատակն էր համայնքների երեխաներին կտրել իրենց առօրեայ յոգսերից, քանի որ համավարակի պատճառով չեղարկուեց «Տիրամայր Հաեաստանի» ճամբարային ծրագիրը: Երեխաները հիւրընկալուեցին «Տիրամայր Հաեաստանի» Կենտրոնում, որտեղ առիթ ունեցան մօտիկից ծանօթանալու Քոյրերի առօրեային և առաքելութեանը:

Հոգևոր զրոյց ունեցան Տեր Յովսէփի և Քոյրերի հետ, խաղացին բազմաբնոյթ հետաքրքիր խաղեր, մասնակցեցին երգի դասերի, ծանօթացան Արհեստի դպրոցի մասնագիտական բաժիններին, դպրոցի խոհանոցում` տիկին Արփենիկի հետ միասին պատրաստեցին ճաշեր և դեսերտ:

Հանդիպեցին կենտրոնում աշխատող ֆրանսացի կլինիկական հոգեբան տիկին Կատրինին, ումից ստացան իրենց հետաքրքրող բազմաբնոյթ հարցերի պատասխաններ, ունեցան անձնական հիգիենա և առաջի բուժօգնույթան դասեր Կենտրոնի բժշկուհի Սուսաննա Մարգարեանի հետ, դիտեցին հոգեւոր և դաստարակչական բնոյթի ֆիլմեր, այցելեցին Գիւմրու ժողովրդական ճարտարապետութեան եւ քաղաքային կենցաղի թանգարան: Քոյրերը բոլորին մաղթեցին բարի երթ` դեպի դպրոց: