ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ


Եւս մէկ արհաւիրք․․․

Կրկին մեր հայրենիքը կանգնեց պատերազմական ծանր իրականութեան առջև։ Արցախը կրկին հայաթափուեց թուրք-ատրպէյճանական պատերազմի պատճառով։

Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում ապաստան գտան Արցախից տարհանուած մեր հայրենակիցները։

Շուեյցարահայ մեծ բարերարներ Ալեքքո և Անի Պէզիկեանների, «Մենք ընդդէմ թմրանիւթերի» կազմակերպութեան պատասխանատու՝ Յակոբ Լատոյեանի օգնութեամբ, Տիրամայր Հայաստանի ճամբարն իր հիւրընկալ դռները բացեց Արցախից տեղահանուած 30 ընտանիքների (թուով 120 անձ) համար, տարեցներ, մայրեր, տարբեր տարիքի երեխաներ։

Աջակցման ծրագրին միացան Ավրորա մարդասիրական կազմակերպութիւնը և անհատ բարերարներ, ովքեր իրենց նիւթական օգնութեամբ օժանդակեցին Արցախի մեր հայրենակիցներին։

Այս օրերին ճամբարը կազմակերպեց նաեւ չմկրտուած 36 անձի Սուրբ Մկրտութեան արարողութիւն` Ծաղկաձորի Կեչառիս առաքելական եկեղեցում։ Կնքահօր և կնքամօր սրբազան պարտականութիւնը ստանձնեցին լիբանանահայ Շահան («Ազդակ» թերթի խմբագիր) և Գոհար Գանտահարեանները։

Զինադադարից յետոյ ունեցանք Արցախ վերադարձող ընտանիքներ:

Տիրամայր Հայաստանի ճամբարը սիրով աջակցելու է ճամբարում մնացող արցախցիներին, մինչեւ նրանք կը կարողանան կազմակերպել իրենց յետագայ կացութեան հարցերը։