Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրն այս տարի մեծ խանդավառութեամբ տօնեց հիմնադրման 25-ամեակը: Անի Պէզիքեան Երիտասարդական Կենտրոնը բարերարների միջոցով, մասնաւորապէս ՍՕԱՐ Հայաստան ԲՀ աջակցութեամբ, եօթը տարի անընդմէջ ուսանողների մեծագոյն հոգսը վերցրել է իր վրայ` վճարելով ուսման վարձավճարները։ Տիրամայր Արհեստի Դպրոցը թեւակոխեց իր գործունէութեան 14-ամեակը: Այս  տարի դպրոցի սովորողների թիւը հասաւ 71-ի: Այդ թւում  են նաեւ Հրուշակագործութեան նորաբաց եւ Խոհարարական գործ բաժինների կարճաժամկէտ ծրագրերի մասնակիցները: Տաշիրի Տիրամայր Հայաստանի Դաստիարակութեան Կենտրոնը ուստարուայ աւարտից յետոյ իր առաքելութիւնը շարունակեց ամառային նոր ծրագրով. Տաշիրի մերձակայ եւ հեռաւոր 8 գիւղում կազմակերպուեց ամառային ճամբարներ՝ գիւղերի երեխաների առօրեան ճիշտ եւ բովանդակալից դարձնելու համար: Տիրամայր Հայաստանի ճամբարը այս տարի  մեծ ոգեւորութեամբ նշեց հիմնադրման 30-ամեակը։ Նատին Պասմաճեան Ցերեկային Խնամքի Կենտրոնի տարեցների համար  կազմակերպուել է  տեսողութեան զննում՝ ՍՕԱՐ Հիմնադրամի «Աչքի շարժական կլինիկայի» ակնաբուժական ծրագրի աջակցութեամբ: Տիրամայր Հայաստանի Երգչախումբը Երեւանի Պետական կամերային երգչախմբի հետ փայլուն մասնակցութիււն ունեցաւ հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի 85-ամեակին նուիրուած համերգին։

Ֆրանսիայի կարդինալի այց

Image 2 of 8

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով