Իրադարձութիւններ

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգսի տոնի առիթով՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկե համայնքներից եկած երիտասարդների համար Տիրամայր Հայաստանի Կուսաստանի մատուռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հանդիպումը շարունակվեց ճաշի սեղանի շուրջ՝ “Տիրամայր արհեստի դպրոցի” դահլիճում։ Որից հետո Տեր Հովսեփ Գալստյանի գլխավորությամբ անցկացվեց սեմինար-քննարկում։ Հանդիպումը եզրափակվեց ուրախ ու հետաքրքիր ժամանցային խաղերով։

Երեխաների ծննդյան տոները

Երեխաների ծննդյան տոները

Տիրամայր Հայաստանի Կենտրոնը հանդիսավոր կերպով նշում է Կենտրոնի սաների ծննդյան օրերը: Սրտանց շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում փայլող աչքեր, ժպիտներ և անհոգ մանկություն:

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Եւս մէկ արհաւիրք․․․ Կրկին մեր հայրենիքը կանգնեց պատերազմական ծանր իրականութեան առջև։ Արցախը կրկին հայաթափուեց թուրք-ատրպէյճանական պատերազմի պատճառով։ Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում ապաստան գտան Արցախից տարհանուած մեր հայրենակիցները։ Շուեյցարահայ մեծ բարերարներ Ալեքքո և Անի Պէզիկեանների, «Մենք ընդդէմ թմրանիւթերի» կազմակերպութեան պատասխանատու՝ Յակոբ Լատոյեանի օգնութեամբ, Տիրամայր Հայաստանի ճամբարն իր հիւրընկալ դռները բացեց Արցախից տեղահանուած 30 ընտանիքների (թուով 120 անձ) համար, ...

ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Նոյեմբեր17-ին տեղի ունեցաւ Արցախից տեղափոխուած մեր հայրենակիցների Սուրբ մկրտութեան արարողութիւնը` Կիւմրու Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում։ Կնքահայրերի սուրբ պարտականութիւնները ստանձնեցին Կիւմրու Ռոտարի ակումբի անդամները։ Նրանք իւրաքանչիւր մկրտուողին տրամադրեցին դրամական օգնութիւն։

«ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք»  ԾՐԱԳԻՐ

«ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 15 –ից մինչև սեպտեմբեր 13-ը Անարատ Յղութեան Հայ Քոյրէրը «ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ծրագրի շրջանակներում կազմակերպուեց հաճելի եւ յագեցած հանգստեան օրեր` Շիրակի մարզի Սիզավետի, Ղազանչիի , Սեպասարի և Տաշիրի երեխաների համար: Հանդիպումները կազմակերպուեցին «Տիրամօր Վերափոխման, Ծննդեան», եւ «Խաչվերաց» տօների առիթով, որոնց երեխաները պատրաստուեցին Վարդարանի աղօթքով և Սուրբ Պատարագով: Ծրագրի նպատակն էր համայնքների ...

«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿ

«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿ

«Covid-19» համավարակի դժուար օրերին «Տիրամայր Հաjաստանի» Կեդրոնը «Ծնողազուրկ հայ երեխաների օգնութեան միութիւն (SOAR)» բարեգործական հիմնադրամի, Հայկական Կարիտասի Գիւմրու մասնաճիւղի, «Fondation Alliance Arménienne» բարեգործական կազմակերպութեան, «ֆրանսահայ բժիշկների միութեան» (UMAF)-ի, Գիւմրու «Ռոտարի» ակումբի, անհատ բարերար Աննա Կազանչեանի, «Famiglia Insieme»-ի հովանավորութեամբ, իր սաների ընտանիքներին, «Նադին Բասմաճեան» ծերերի ցերեկային կենտրոնի շահառուներին և Գիւմրու խիստ անապահով (թվով ...

Մարտի 8

Մարտի 8

Մարտի 8-ին Կեդրոնի սաները և «Տիրամայր Արհեստի Դպրոցի» ուսանողները գարնանային անակնկալ մատուցեցին «Նատին Պասմաճեան» ցերեկային խնամքի կեդրոնի տարեցներին։ Երգ ու պարով, Կիւմրուայ ծիծաղով, բարեմաղթանքներ`վիճակներով, իսկ ամէնավերջում` ուսանողների պատրաստած գեղեցիկ կարկանդակների հիւրասիրութեամբ աւարտուեց գողտրիկ միջոցառումը:

Սբ․ Վարդանանց տօն

Սբ․ Վարդանանց տօն

Փետրուարի 21-ին նշուեց Սբ․ Վարդանանց տօնը՝ նվիրուած 451 թ.-ի մայիսի 26-ին Աւարայրի ճակատամարտում զոհուած Վարդան զօրավարի եւ 1036 վկաների յիշատակին։ Յավերժ փառք… Միջոցառումը սկսուեց Վարդան զօրավարի խօսքերով, որին յաջորդեց կեդրոնի սաների կողմից պատրաստած գրական երաժշտական միջոցառումը։

Վերջին Զանգ

Վերջին Զանգ

Տիրամայր Հայաստանի Կեդրոնը մեծ խանդաւառութեամբ տոնեց իր 4 շրջանաւարտների Վերջին Զանգը: Քոյրերը ի սրտէ մաղթում են ուժ ու եռանդ՝ հասուն կեանքի դժուարութիւնների, խոչընդոտների հաղթահարման համար, ու թող ամեն սան գտնի իր հաջողութեան տանող ճանապարհը:  

"Մայրենի Լեզուի Օր" մշակութային միջոցառում

“Մայրենի Լեզուի Օր” մշակութային միջոցառում

Փետրուարի 23-ին, 2018թ., Հայր Մաշտոց Զահթերեանի նախաձեռնութեամբ եւ “Տիրամայր Հայաստանի Կեդրոն”-ի համագործակցութեամբ տեղի ունեցաւ “Մայրենի Լեզուի Օր” մշակութային միջոցառումը: Միջոցառման գլխաւոր խորհուրդն էր՝ պահպանել մեր ազգային ժառանգութեան գանձը՝ հայոց լեզուն՝ իր արմատներով, որի մէջ դրոշմուած է մեր ինքնութիւնն ու հոգեւոր եւ գրական ժառանգութիւնը: Միջոցառմանը ներկայ էին՝ հոգեւոր հայրեր, մարզի պաշտոնաւոր ներկայացուցիչներ, մարզի դպրոցի տնօրէններ, բազում ուսուցիչներ, ...