ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐ
2021թ.-ի ճամբարի օրերն են.
I Խումբ – Յունիսի 21 – 30
II Խումբ – Յուլիսի 2 – 12
III Խումբ – Յուլիսի 14 – 24
IV Խումբ – Յուլիսի 26 – Օգոստոսի 4
V Խումբ – Օգոստոսի 6 – 16
VI Խումբ – Օգոստոսի 18 – 28
Տիրամայր Հայաստանի Ճամբարը բացառիկ ճամբար է, որտեղ ամէն մարդ կարող է գտնել ամբողջական նուիրում, սէր եւ հոգատարութիւն:
Առաջին ամառային ճամբարը տեղի է ունեցել 1994 թ.-ին Հանքաւանում եւ մէկ ամսուայ ընթացքում ընդունել է 150 երեխայ Շիրակի մարզի կաթողիկէ գիւղերից: Տարեց տարի երեխաների մասնակցութեան թիվը մեծացաւ՝ հասնելով մոտ 600-ի: Այս արագ աճը նպաստեց հիմնական կառոյց ունենալու գաղափարին. 1997թ.-ին Հայկական Ալիանս հիմնադրման շնորհիւ Ծաղկաձորում հիմնադրուեց Տիրամայր Հայաստանի Ճամբարը, եւ 2014թ.-ից իւրաքանչիւր ճամբարային խմբի տեւողութիւնը դարձաւ 16 օր:
Միջին հաշւով ամէն տարի ճամբարային ծրագրին մասնակցում են 850 երեխայ՝ հինգ տարբեր խմբերով, Հայաստանի տարբեր մարզերից, յատկապէս՝ աղէտի գօտուց եւ Հարաւային Վրաստանից: Իւրաքանչիւր խմբի տեւողութիւնն է 16 օր: Երեխաների համար կազմակերպւում են կրթա-դաստիարակչական հագեցած ծրագիր, որն իր մէջ ընդգրկում է կրօնի, երգի ու պարի, օտար լեզուների (անգլերէն, ֆրանսերէն), համակարգչի, նկարչութեան, ձեռագործութեան եւ մարմնամարզութեան դասընթացներ:
Ճամբարային ծրագրին մասնակցում են՝ մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների, թափառող եւ միակողմանի կամ երկկողմանի որբ, բազմանդամ ընտանիքների եւ սահմանամերձ գիւղերի երեխաները:
Նրանք ընտրւում են մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների տնօրէնների, գիւղապետերի, գիւղերում հոգեւոր ծառայութիւն մատուցող քահանաների, Քոյրերի կողմից, ինչպէս նաեւ սոցիալական աշխատողների կատարած տնայցերի միջոցով:
Ամառային ճամբարի ծրագրի ընթացքում, երեխաները հիւրընկալում են աւելի քան 60 օտարերկրացի կամաւորներ՝ աշխարհի տարբեր կողմերից:
Կամաւորների մասին հաւելեալ տեղեկութիւն իմանալու համար՝ այցելէք ԴԱՐՁԻ՛Ր ԿԱՄԱՎՈՐ :