ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Եւս մէկ արհաւիրք․․․ Կրկին մեր հայրենիքը կանգնեց պատերազմական ծանր իրականութեան առջև։ Արցախը կրկին հայաթափուեց թուրք-ատրպէյճանական պատերազմի պատճառով։ Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում ապաստան գտան Արցախից տարհանուած մեր հայրենակիցները։ Շուեյցարահայ մեծ բարերարներ Ալեքքո և Անի Պէզիկեանների, «Մենք ընդդէմ թմրանիւթերի» կազմակերպութեան պատասխանատու՝ Յակոբ Լատոյեանի օգնութեամբ, Տիրամայր Հայաստանի ճամբարն իր հիւրընկալ դռները բացեց Արցախից տեղահանուած 30 ընտանիքների (թուով 120 անձ) համար, տարեցներ, մայրեր, տարբեր տարիքի երեխաներ։ Աջակցման ծրագրին միացան Ավրորա մարդասիրական կազմակերպութիւնը և անհատ բարերարներ, ովքեր իրենց նիւթական օգնութեամբ օժանդակեցին Արցախի մեր հայրենակիցներին։ Այս օրերին ճամբարը կազմակերպեց նաեւ չմկրտուած 36 անձի Սուրբ Մկրտութեան արարողութիւն` Ծաղկաձորի Կեչառիս առաքելական եկեղեցում։ Կնքահօր և կնքամօր սրբազան պարտականութիւնը […]

ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Նոյեմբեր17-ին տեղի ունեցաւ Արցախից տեղափոխուած մեր հայրենակիցների Սուրբ մկրտութեան արարողութիւնը` Կիւմրու Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում։ Կնքահայրերի սուրբ պարտականութիւնները ստանձնեցին Կիւմրու Ռոտարի ակումբի անդամները։ Նրանք իւրաքանչիւր մկրտուողին տրամադրեցին դրամական օգնութիւն։

«ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ԾՐԱԳԻՐ

Օգոստոսի 15 –ից մինչև սեպտեմբեր 13-ը Անարատ Յղութեան Հայ Քոյրէրը «ԵԿԵ´Ք ԵՎ ՏԵՍԵ´Ք» ծրագրի շրջանակներում կազմակերպուեց հաճելի եւ յագեցած հանգստեան օրեր` Շիրակի մարզի Սիզավետի, Ղազանչիի , Սեպասարի և Տաշիրի երեխաների համար: Հանդիպումները կազմակերպուեցին «Տիրամօր Վերափոխման, Ծննդեան», եւ «Խաչվերաց» տօների առիթով, որոնց երեխաները պատրաստուեցին Վարդարանի աղօթքով և Սուրբ Պատարագով: Ծրագրի նպատակն էր համայնքների երեխաներին կտրել իրենց առօրեայ յոգսերից, քանի որ համավարակի պատճառով չեղարկուեց «Տիրամայր Հաեաստանի» ճամբարային ծրագիրը: Երեխաները հիւրընկալուեցին «Տիրամայր Հաեաստանի» Կենտրոնում, որտեղ առիթ ունեցան մօտիկից ծանօթանալու Քոյրերի առօրեային և առաքելութեանը: Հոգևոր զրոյց ունեցան Տեր Յովսէփի և Քոյրերի հետ, խաղացին բազմաբնոյթ հետաքրքիր խաղեր, մասնակցեցին երգի դասերի, ծանօթացան Արհեստի դպրոցի մասնագիտական բաժիններին, […]

«COVID-19» ՀԱՄԱՎԱՐԱԿ

«Covid-19» համավարակի դժուար օրերին «Տիրամայր Հաjաստանի» Կեդրոնը «Ծնողազուրկ հայ երեխաների օգնութեան միութիւն (SOAR)» բարեգործական հիմնադրամի, Հայկական Կարիտասի Գիւմրու մասնաճիւղի, «Fondation Alliance Arménienne» բարեգործական կազմակերպութեան, «ֆրանսահայ բժիշկների միութեան» (UMAF)-ի, Գիւմրու «Ռոտարի» ակումբի, անհատ բարերար Աննա Կազանչեանի, «Famiglia Insieme»-ի հովանավորութեամբ, իր սաների ընտանիքներին, «Նադին Բասմաճեան» ծերերի ցերեկային կենտրոնի շահառուներին և Գիւմրու խիստ անապահով (թվով շուրջ 210) ընտանիքներին տրամադրեց սննդօգնութեան փաթեթներ, դեղօրայք, տնտեսական և հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկ և այլ անհրաժեշտ պարագաներ: Մեր անկեղծ ու խորին շնորհակալութիւն ենք հայտնում բոլոր հովանավորներին` աստուածահաճոյ և մարդասիրական ձեռնարկի համար։

Մարտի 8

Մարտի 8-ին Կեդրոնի սաները և «Տիրամայր Արհեստի Դպրոցի» ուսանողները գարնանային անակնկալ մատուցեցին «Նատին Պասմաճեան» ցերեկային խնամքի կեդրոնի տարեցներին։ Երգ ու պարով, Կիւմրուայ ծիծաղով, բարեմաղթանքներ`վիճակներով, իսկ ամէնավերջում` ուսանողների պատրաստած գեղեցիկ կարկանդակների հիւրասիրութեամբ աւարտուեց գողտրիկ միջոցառումը:

Սբ․ Վարդանանց տօն

Փետրուարի 21-ին նշուեց Սբ․ Վարդանանց տօնը՝ նվիրուած 451 թ.-ի մայիսի 26-ին Աւարայրի ճակատամարտում զոհուած Վարդան զօրավարի եւ 1036 վկաների յիշատակին։ Յավերժ փառք… Միջոցառումը սկսուեց Վարդան զօրավարի խօսքերով, որին յաջորդեց կեդրոնի սաների կողմից պատրաստած գրական երաժշտական միջոցառումը։

Մեկնարկում է 2019թ.-ի ճամբարային ծրագիրը

2019թ.-ի ապրիլի 10-ից սկսւում են ճամբարային ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ճամբարին կարող են մասնակցել 8-ը լրացած մինչեւ 14 տարեկան որբ եւ կարիքաւոր, ինչպէս նաեւ բազմանդամ ընտանիքների երեխաները: Ընտրութիւնը կը կատարուի տնայցերի միջոցով եւ տեղում կտրուի ուղեգիր: Ճամբարն իրականացուելու է 5 խմբով՝ յունիսի 13-ից մինչեւ օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում: 2018թ.-ի ճամբարի օրերն են. I Խումբ – Յունիսի 13 – 29 II Խումբ – Յուլիսի 1 – 17 III Խումբ – Յուլիսի 19 – օգոստոսի 3 IV Խումբ – Օգոստոսի 5 – 20 V Խումբ – Օգոստոսի 22 – 27

Վերջին Զանգ

Տիրամայր Հայաստանի Կեդրոնը մեծ խանդաւառութեամբ տոնեց իր 4 շրջանաւարտների Վերջին Զանգը: Քոյրերը ի սրտէ մաղթում են ուժ ու եռանդ՝ հասուն կեանքի դժուարութիւնների, խոչընդոտների հաղթահարման համար, ու թող ամեն սան գտնի իր հաջողութեան տանող ճանապարհը: