Մեկնարկում է 2021թ.-ի ճամբարային ծրագիրը
2021թ.-ի ապրիլի 10-ից սկսւում են ճամբարային ծրագրի նախապատրաստական աշխատանքները:
Ճամբարային ծրագրում կարող են ընդգրկվել 8-ը լրացած մինչեւ 14 տարեկան որբ, կարիքաւոր, բազմանդամ ընտանիքների, ինչպէս նաեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծուած պատերազմում զոհուած, անհետ կորած, վիրաւորում ստացած մասնակիցների, սահմանամերձ գիւղերի երեխաները:
Ընտրութիւնը կը կատարուի տնայցերի միջոցով եւ տեղում կտրուի ուղեգիր:
Ճամբարն իրականացուելու է 6 խմբով՝ յունիսի 21-ից մինչեւ օգոստոսի 28-ը ընկած ժամանակահատվածում:
2021թ.-ի ճամբարի օրերն են.
I Խումբ – Յունիսի 21 – 30
II Խումբ – Յուլիսի 2 – 12
III Խումբ – Յուլիսի 14 – 24
IV Խումբ – Յուլիսի 26 – Օգոստոսի 4
V Խումբ – Օգոստոսի 6 – 16
VI Խումբ – Օգոստոսի 18 – 28