2025թ-ի ճամբարի օրերն են

I խումբ – Հունիսի 26 – Հուլիսի- 7 – (12 օր)
II խումբ – Հուլիսի 10 – 21 – (12 օր)
III խումբ – Հուլիսի 24 – Օգոստոսի 4 – (12 օր)
IV խումբ – Օգոստոսի 7 – 18 – (12 օր)
V խումբ – Օգոստոսի 21 – 29 – (9 օր) – Տարեցներ և երիտասարդ աղջիկներ
VI խումբ – Սեպտեմբերի 1 – 8 – (8 օր)

Տիրամայր Հայաստանի Ճամբարը բացառիկ ճամբար է, որտեղ ամէն մարդ կարող է գտնել ամբողջական նուիրում, սէր եւ հոգատարութիւն:

Առաջին ամառային ճամբարը տեղի է ունեցել 1994 թ.-ին Հանքաւանում եւ մէկ ամսուայ ընթացքում ընդունել է 150 երեխայ Շիրակի մարզի կաթողիկէ գիւղերից: Տարեց տարի երեխաների մասնակցութեան թիվը մեծացաւ՝ հասնելով մոտ 600-ի: Այս արագ աճը նպաստեց հիմնական կառոյց ունենալու գաղափարին. 1997թ.-ին Հայկական Ալիանս հիմնադրման շնորհիւ Ծաղկաձորում հիմնադրուեց Տիրամայր Հայաստանի Ճամբարը, եւ 2014թ.-ից իւրաքանչիւր ճամբարային խմբի տեւողութիւնը դարձաւ 16 օր:

Միջին հաշւով ամէն տարի ճամբարային ծրագրին մասնակցում են 850 երեխայ՝ հինգ տարբեր խմբերով, Հայաստանի տարբեր մարզերից, յատկապէս՝ աղէտի գօտուց եւ Հարաւային Վրաստանից: Իւրաքանչիւր խմբի տեւողութիւնն է 16 օր: Երեխաների համար կազմակերպւում են կրթա-դաստիարակչական հագեցած ծրագիր, որն իր մէջ ընդգրկում է կրօնի, երգի ու պարի, օտար լեզուների (անգլերէն, ֆրանսերէն), համակարգչի, նկարչութեան, ձեռագործութեան եւ մարմնամարզութեան դասընթացներ:

Ճամբարային ծրագրին մասնակցում են՝ մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների, թափառող եւ միակողմանի կամ երկկողմանի որբ, բազմանդամ ընտանիքների եւ սահմանամերձ գիւղերի երեխաները:

Նրանք ընտրւում են մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների տնօրէնների, գիւղապետերի, գիւղերում հոգեւոր ծառայութիւն մատուցող քահանաների, Քոյրերի կողմից, ինչպէս նաեւ սոցիալական աշխատողների կատարած տնայցերի միջոցով:

Ամառային ճամբարի ծրագրի ընթացքում, երեխաները հիւրընկալում են աւելի քան 60 օտարերկրացի կամաւորներ՝ աշխարհի տարբեր կողմերից:

Կամաւորների մասին հաւելեալ տեղեկութիւն իմանալու համար՝ այցելէք ԴԱՐՁԻ՛Ր ԿԱՄԱՎՈՐ :